Նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ին, Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում տեղի կունենա «HAYAT PROJECT» և «IM PROJECT» խմբերի բացառիկ համերգը՝ կենդանի երաժշտությամբ և հատուկ անակնկալով։
Միջոցառումը կազմակերպում է «Միասնական համայնք» կուսակցությունը՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանի նախաձեռնությամբ։
Համերգին կնախորդի երթ, որը կմեկնարկի ժամը 15:30-ին Սևանի քաղաքապետարանի հարակից հրապարակից և կավարտվի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում։
Բեմից հանդես կգա նաև Սևանի տաղանդաշատ երիտասարդներից կազմված համույթը։
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես կգա Վահրամ Գևորգյանը։
Մուտքն ազատ է։ Կազմակերպիչները հրավիրում են համայնքի բոլոր բնակիչներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Միասնական համայնք» կուսակցությունը նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։



















































