Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Չեխիայում ապաստան ստացել ՀՌԱԿ նախկին ատենապետը. «Հրապարակ»

Մայիս 20,2014 11:05
harutyun araqelyan

Հատված ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հարցազրույցից:

– Մենք չգիտենք, թե ինչ հանգամանքներում Դուք գնացիք Հայաստանից։

– Իմ դեմ հարուցված, մեղմ ասած, քրեական գործին լծվել էին էլ դատախազությունը, էլ ոստիկանությունը, էլ արդարադատության նախարարությունը։ ԱԱԾ-ից էլ «պոստ» էին դրել տանս ու գրասենյակի մոտ… Նույնիսկ մշակույթի նախարարն էր խառնվել՝ մարդիկ էր տվել, որոնք, իբր, ռամկավար են ու համագումարին են մասնակցում։ Ո՞ր մեկն ասեմ։ Երեւի մենակ բանակը չի խառնվել իմ դեմ կամպանիային։

– «Նաիրիտը» սնանկացման տանելու մասին Ձեր կանխատեսումն իրականացավ, փաստորեն։

– Ցավոք, դա կանխատեսում չէր, այլ պարզ հաշվարկ։

– Չեխիայի կառավարությունը Ձեզ հե՞շտ ընդունեց երկիր։

– Մեկ տարի չեխական մարմինները ստուգեցին ու տեսան, թե ինչ աբսուրդ է տիրում հայկական իրավաբանական-ուժային ոլորտում։ Թե չէ չեխերը ոչ մի հայաստանցու ապաստան չեն տալիս։ Ինձնից առաջ Տիմոշենկոյի ամուսնուն էին քաղաքական ապաստան տվել։

– Փաստորեն, Չեխիայում եւս «Նաիրիտի» հարցով հետաքննություն են կատարել։

– Այո, եւ ավելի հզոր հետաքննություն։ Ստուգել են, թե Ռուսաստանում ինչ մարդկանց հետ եմ հանդիպել, ու իմ բոլոր փաստերը՝ մանավանդ օֆշորների պահով, 100 տոկոսանոց ճշմարտություն դուրս եկան։ Ես էլ չէի սպասում։

Իմ 7 «բաց ֆաքսերով» ես դրանք ներկայացրել էի լրագրողներին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031