Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Նազարյանը՝ «Մոսկվիչկա» խանութում լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. 168.am

Մայիս 28,2014 17:52

Քիչ առաջ լուր տարածվեց, որ armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից և նրանց սուպերմարկետի նկուղում են պահում: Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը (Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին) 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ երբ լրագրողը ներկայացել է, նրան է մոտեցել տնօրենը:

Ըստ Նազարյանի՝ լրագրողն ասել է, որ խանութից գնված փլավի մեջ ապակի է հայտնաբերվել, ինչը տնօրենը հերքել է և ասել է, որ չի կարող նման բան լինել, իսկ եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել, ապա ապրանքը ետ կվերցնեն. «Բայց իրենք գաղտնի նկարել են խանութի աշխատակիցներին ու տնօրենին, վերջինս խնդրել է չնկարել, քանի որ դա իր իրավունքների ոտնահարում է՝ գաղտնի նկարահանելը: Լրագրողը պնդել է, որ իրավունք ունի, իսկ տնօրենն առաջարկել է ընկերության իրավաբանի հետ զրուցել: Այժմ մեր իրավաբանն իրենց խմբագրությունում է»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031