Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում մեկնարկած Rolex Shanghai Masters մրցաշարում պայքարի մեջ ներգրավվելով երկրորդ շրջանից՝ պարտության է մատնել Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին եւ 1/8 եզրափակչում մրցելու է ավստրալացի Ալեքս Դե Մինաուրի հետ։
Հիշեցնենք, որ Խաչանովը տեւական ժամանակ անհաջողությունների մատնվելուց հետո վերագտել է իր խաղը եւ սկսած ԱՄՆ բաց առաջնությունից կայուն մրցելույթներ է ունենում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































