Լրահոս
Օրվա լրահոսը

Համալիրի ներկայացուցիչները պնդում են՝ անօրինական աճուրդ է, եւ կոնկրետ ուժեր շահագրգռված են այն գնելու հարցում

Հունիս 06,2014 13:38

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը վստահեցնում է՝ համալիրն անօրինական է աճուրդի հանվել եւ ուղղորդված է համալիրը ձեռք բերելու հարցում շահագրգռված որոշ ուժերի կողմից:

Թե ինչ ուժեր են կոնկրետ շահագրգռված, այսօր «Հայացք» ակումբում պարոն Գրիգորյանը դժվարացավ ասել՝ պնդելով, թե կոնկրետ մարդիկ իրենց գնելու մտադրություն դեռ չեն հայտնել: Բայց նա վստահեցնում է՝ համալիրը աճուրդի հանելը մշակված սցենարով են սկսել. «Համալիրը աճուրդի հանելը մեկ նպատակ է հետապնդում՝ քողարկել կառավարության կողմից Մարզահամերգային համալիր ընկերության միջոցով այլ վարկային երաշխիքները մարելու գործարքները, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով ստվերել համալիրում 2005-2007թթ. ընթացքում կատարված մոտ 42 միլիոն դոլարի չափով օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը: Նախապես մշակված սցենարով ծուղակ է ստեղծվել ընկերության համար՝ կյանքի կոչելով որոշ մարդկանց՝ համալիրը ձեռք բերելու ցանկությունը»:

Նրա խոսքով, ԴԱՀԿ ծառայության անօրինական գործողությունների պատճառով անհաղթահարելի իրավիճակ է ստեղծվել ընկերության բնականոն գործունեության համար, այդ պատճառով համալիրը ստիպված է ժամանակավորապես կասեցնել իր գործունեությունը:

Համալիրի գործով փաստաբան Արմինե Հակոբյանն էլ պատմեց, որ դատական գործի մասին տեղեկություններ չի կարող տրամադրել, որովհետեւ այն տեղի է ունենում դռնփակ նիստով, եւ ինքը ստորագրել է գաղտնիությունը պահելու փաստաթուղթ: Միայն պատմեց, որ ԴԱՀԿ ծառայությունը դիմել է դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ որոշում ստանալու համար, ինչի իրավունքը, ըստ նրա, ԴԱՀԿ-ն չուներ, քանի որ դատարանը չի կարող խորհրդատվական բնույթի որեւէ որոշում տալ. «Ստացվում է, որ հարկադիր կատարողը դիմել է դատարան ՝ խորհուրդ հարցնելու, թե ինչպես առաջնորդվի ու կիրառի ԴԱՀԿ մասին իր օրենքը»:

Նրա խոսքով՝ մինչ ԴԱՀԿ-ի՝ աճուրդի հանելու որոշումը վիճարկում են Վերաքննիչ դատարանում, ԴԱՀԿ-ն համալիրը կրկնաճուրդի հանելու որոշում է ընդունում:

Նրանք նաեւ դիմել են մշակույթի նախարարություն՝պարզելու, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում պատմամշակութային արժեք հանդիսացող համալիրը, բայց ստացել են պատասխան, որ դեռ նման չափորոշիչներ մշակված չեն, իսկ ԴԱՀԿ-ն , ըստ նրա, համալիրը աճուրդի հանելիս այն գնահատել է որպես սովորական անշարժ գույք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30