Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը կաջակցի հաշմանդամների շրջանում սպորտի տարածմանը

Հունիս 06,2014 16:54

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն ու Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ն ամերիկյան «Մոբիլիթի ինթերնեյշնլ» (MIUSA) կազմակերպության հետ համատեղ կիրականացնի «Սպորտը հանուն հաջողության» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը հաշմանդամ մարդկանց ներգրավելն է մարզական կյանքում, սպորտը նրանց շրջանում տարածելը, ինչպես նաև այդ ոլորտում փորձի փոխանակումը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով նախաձեռնությունը՝ քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ քաղաքապետարնն ակտիվորեն համագործակցում է հաշմանդամների խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպությունների հետ, որի շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք կա ևոր նախագծեր և այդ համատեքստում առանձնացրել հաշմանդամների շրջանում սպորտի տարածմանն ուղղված գործակցությունը:

«Քաղաքային ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերը: «Սպորտը հանուն հաջողության» ծրագիրը բազմակողմանի համագործակցության հնարավորություն է ընձեռում, ինչը, միանշանակ, ողջունելի է մեր կողմից»,-նշել է Սամվել Մերթարջյանը:

Միացյալ Նահագներից ժամանած մասնագետներն առաջիկա տասը օրերի ընթացքում հայ գործընկերների հետ կփոխանակեն առկա փորձը՝ նպաստելով մարզական և վերականգնողական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ավելի ակտիվ ներգրավածությանը, ինչպես նաև կներկայացնեն ներառական սպորտի ամերիկյան փորձը, ինչը հնարավորություն կտա բարելավելու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը: Կկազմակերպվեն նաև ինտերակտիվ սեմինարներ և քննարկումներ: Հայ մարզիկներն էլ կվերապատրաստվեն ջրային, ձեռքի հեծանվավազքի, ծանրամարտի, սեղանի թենիսի և սայլակով բասկետբոլ մարզաձևերից:

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող, «Մոբիլիթի ինթերնեյշնլ» կազմակերպության խորհրդատու Սյուզի Գրիմսը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին աջակցելու պատրաստակամության համար և համոզմունք հայտնել, որ ծրագիրն արդյունավետ կլինի: «Վստահ եմ, որ քաղաքային իշխանության հետ մեր համագործակցությունը կստացվի և հետագայում էլ ավելի կընդլայնվի: Երևանը դրա համար ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ»,-նշել է Սյուզի Գրիմսը:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն իր հերթին տեղեկացրել է, որ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքում նոր մարզադպրոց հիմնելու համար: «Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին երկու տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ մոտեցումը միանշանակ տարբերվում է և իրականացվող ծրագրերն իսկապես աննախադեպ են: Այդ է վկայում թեքահարթակ կառուցելու ծրագիրը, որում ակտիվորեն ներգրավված են շահառու կազմակերպությունները, ինչի համար մեր խորին շնորհակալությունը պետք է հայտնենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,-նշել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Ասուլիսում հյուրերից յուրաքանչյուրը ևս հնարավորություն է ունեցել ներկայացնելու հետագա գործակցության հետ կապված իր մոտեցումներն ու առաջարկները:
Ծրագրի երկրորդ փուլում փորձի փոխանակման նպատակով հայաստանյան պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30