Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են այրվում ցմահների արխիվները

Հունիս 09,2014 20:41

Մենք հաճախ ենք լսում, որ այս կամ այն երկրում հանցագործությունը բացահայտվել է քսան, երեսուն, հիսուն …տարի հետո:Հաճախ անգամ հետմահու մարդն արդարացվել է:

Այդ հանցագործությունների բացահայտմանը նպաստել է այն, որ պաշտպանական կողմը, անաչառ որեւէ փաստաբան, դասական իմաստով իրավաբանական կրթություն ստացած որեւէ քրեագետ նորից վերանայել է քրեական գործը, նյութերը, եւ գտել այնպիսի բաներ, որոնք դատարանը չի գնահատել, ուշադրություն չի դարձրել, եւ կամ ուղղակի տեղավորել է x-քրեական գործի թղթապանակում:

Տասնյակ անգամ անդրադարձել ենք ցմահ դատապարտվածների գործերի վերանայման պահանջներին, դիմումներին, այդ կապակցությամբ նրանց բողոքի դրեւորումներին:

Հիմա հասկանում եմ, թե ինչու չեն ուզում բացել ցմահ ազատազրկվածների թղթապանակները, վերանայել նրանց գործերը:

Իմ տեղեկություններով, ցմահների գործերը տաս տարին լրանալուն պես ոչնչացվում են, չեն պահպանվում: Չեն պահպանվել ըստ իմ աղբյուրի, օրինակ, ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը:

Նա տասնվեց տարուց ավելի է, ինչ գտնվում է ցմահների խցում: Իսկ մենք ունենք քսան եւ ավելի տարի ցմահների խցում նստած դատապարտյալներ..Արմենակ Մնջոյան, Արսեն Արծրունի: Վերջինի անտիպ գիրքը` «Ցմահների հոգեբանությունը 10 տարի անց», իհարկե,կապ չունի արխիվների այրման իրողության հետ, բայց վախենում եմ, մինչ ավարտելը, այն իսկականից գրքի մաս կազմի:

Հիմա կուզեի իմանալ, ինչո՞ւ են ոչնչացվում մարդկանց արխիվները: Չէ՞որ մարդը հնարավոր անմեղ է, քանի դեռ ապրում է:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30