Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրի սեփականատերը վարկային պարտավորությունների համար էր համալիրը գրավադրել

Հունիս 12,2014 14:05

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը դժգոհում է աճուրդի հանված համալիրի գործի դռնփակ քննությունից:

Այսօր «Անալիտիկ» ակումբում համալիրի գործով փաստաբան Արմինե Հակոբյանն էլ նկատեց, որ ԴԱՀԿ-ն գույքը աճուրդի հանելիս չէր ներկայացրել ամբողջական նկարագրությունը, նշված չի եղել, որ կառավարության որոշման համաձայն այն պատմամշակութային արժեք է. «Երբ մենք այդ հարցը բարձրաձայնել ենք, նոր լրացում է եղել, այդ հիմքով, կարծում եմ, որ խախտումով է ներկայումս գույքը գտնվում աճուրդում»:
Կորյուն Գրիգորյանն էլ նորից հիշեցրեց՝ իրենք իրենց վրա վերցրած պարտավորությունները պատշաճ կատարում են. 2005-2007թթ. ընթացքում կատարվել է մոտ 42 միլիոն դոլարի չափով ներդրում:

Հարցին, թե ինչու է ֆինանսների նախարարությունում համալիրը գրավադրվել, նա շարունակեց. «Պետբյուջեից համալիրի համար գումար չի վերցվել: Այն ժամանակ համալիրը վերցրած «ԲԱՄՕ» կազմակերպությունը վարկային պարտավորությունների համար էր գրավադրել, ինչին էլ պատասխանատվությամբ ենք վերաբերում: Հիմա համալիրը կազմակերպությունից առանձնացվել է: Գումարը ոչ թե ծախսվել է համալիրի վրա, այլ վերցրել ենք պատասխանատվություն գումարը մարելու համար, ու չենք էլ հրաժարվում »:

Հարցին՝ այսինքն համալիրի կազմակերպությունը գրավադրե՞լ է պատմամշակութային արժեք հանդիսացող գույքը, պարոն Գրիգորյանը ասաց, որ այդ կազմակերպությունն այլ գույք չուներ Հայաստանում, դրա համար գրավադրել էր: Այդ կազմակերպությունը համալիրի սեփականատիրոջ կազմակերպությունն է:

Հետո անդրադարձավ ԴԱՀԿ-ի կողմից համալիրը աճուրդի հանելու փաստին ու վրդովվեց՝ համալիրը մեկ սենյականոց բնակարան չէր ու չէր կարելի վաճառքի գինը հենց այնպես որոշել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30