Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշ-երեկո` նվիրված ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան

Հունիս 12,2014 20:15

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել նրա անունը կրող մայրաքաղաքի թիվ 29 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես  նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները:

Դպրոցի բակում հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու մոտ, ապա ծանոթացել դպրոցում ցուցադրության ներկայացված երջանկահիշատակ վարչապետի մասին պատմող լուսանկարներին:

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի շրջանակում էլ երիտասարդները ներկայացրել են նրա անցած ուղու առավել ուշագրավ դրվագներն ու այն պատգամները, որոնցով առաջնորդվում է այսօր մի ամբողջ սերունդ:

Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերի և ազգագրական պարերի կատարումներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Անդրանիկ Մարգարյա՞նն էլ է աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմից փրկել, թե՞ իր վարչապետ աշխատած տարիներին Հայաստանը հասել ու անցել էր Ամերիկային:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30