Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը՝ Զուրաբյանին. «Սիրելիներս, կարեւոր հարց ենք քննարկում, կարելի է, չէ՞ առանց ավելորդության» (Տեսանյութ)

Հունիս 20,2014 17:48

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու մասին ելույթից  հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը միջամտեց. «Այդ վերամբարձ տոնը, անընդհատ կռիվ, վիրավորանքները ինչի՞ համար են: Ընդամենը նրա համար են, որ քաղաքական մեծամասնության նյարդերը տեղի՞ տան: Չեն տալու: ՀՀԿ-ն նյարդերի խնդիր չունի: ՀՀԿ-ն այստեղ գալիս է աշխատելու համար: Առաջարկ կա քննարկելու, իրար հետ աշխատելու: Լավ, վերջը մեզ մարդիկ են նայում: Ինչի՞ համար է պետք»:

Խոսելով Արծվիկ Մինասյանի ելույթի շուրջ ծագած  բանավեճի մասին՝ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Արծվիկ Մինասյանին շատ հարգում ենք, ոչ մեզանից, ոչ մեկ ուրիշից պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Դա ընդամենը խոսում է նրա մասին, որ թեմա չունեք, արգումենտ չունեք, որ թուլություն կա: Կարեւոր հարց ենք քննարկում, սիրելիներս: Ոչ ուզում եմ ձեր փաստարկին պատասխանեմ, ոչ էլ իմը առաջ մղեմ: Պարզապես ուզում եմ մի բան ասեմ՝ կարեւոր խնդիր ենք քննարկում այսօրվա համար էլ, վաղվա համար էլ: Բոլոր տեսակետներից կարեւոր հարց ենք քննարկում: Կարելի է, չէ՞, առանց ավելորդության, ավելորդ ինչ-որ բառակապակցությունների, որոնք պատիվ չեն բերում եւ հարիր չեն մեզ: Մեզ հեչ պետք չեն այդ բանավեճերը, ոչ մի տեղ դրանք չեն տանում: Առանց դրա չե՞ք կարող խոսել, ախր կարող եք, չէ՞»,- Լեւոն Զուրաբյանին այսպիսի խնդրանքով դիմեց տիկին Նաղդալյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30