Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «90-ականների սկզբի ու այսօրվա միջեւ համեմատության ոչ մի եզր չկա»

Հունիս 21,2014 15:19

Ռուբեն Հակոբյանը 1990-1993  թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահը, իսկ այսօր նա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միջազգային հարցերով խորհրդականն է:

Այսօր օլիմպիական օրվա վազքարշավի ժամանակ Aravot.am-ը Ռուբեն Հակոբյանին խնդրեց համեմատել իր ժամանակների եւ այսօրվա ազգային օլիմպիական կոմիտեները: «Համեմատության ոչ մի եզր չկա: Այն տարիներին մենք փաստաթղթերն էին կազմում ու կարգավորում: Դա կայացման փուլ էր: Ժամանակներն էլ նպաստավոր չէին. պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ… Ժողովրդի վիճակն այն չէր:

Հայաստանն այս միջոցառմանը մասնակցել սկսել է միայն 1999 թվականից: Իհարկե, այն ժամանակների ու այսօրվա մեջ էլ համեմատելու բան չկա: Մենք տեսնում ենք, որ տարեց-տարի այս օրը ավելի ու ավելի է մասսայականանում: Ու ոչ միայն Երեւանում: Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Իսկ սկսած 2006 թվականից, Գագիկ Ծառուկյանը ինչ ընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահ, ոչինչ չի խնայում ոչ միայն մեծ սպորտի, այլեւ առողջ ապրելակերպի տարածման ու զարգացման համար: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նա այդ ամենն անում է ոչ թե միայն այսպիսի օրերի համար, այլ մշտապես՝ ազգաբնակչության հետ տարվող աշխատանքները պահելով ուշադրության կենտրոնում, ինքն էլ անձնական օրինակ ցույց տալով», – ասաց ՀԱՕԿ-ի 1-ին նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30