Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը, կնոջ քրոջը և վերջինիս դստերը դանակահարողին ձերբակալեցին

Հունիս 28,2014 13:15

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 1987 թ. ծնված Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 1980 թ. ծնված Քրիստինե Պ.-ի և վերջինիս դստեր` 1999 թ. ծնված Սիրուհի Գ.-ի մարմինների տարբեր մասերին` պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության: Ըստ բժշկի տեղեկանքի` Անժելա և Քրիստինե Պ.-երը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակը Կարեն Ս.-ն ինքնակամ ներկայացրել է բաժին:
Կարեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30