Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորները «Կծան Միշա» են ասել Սուարեսին ու «դեբոշ» սարքել խցում

Հունիս 28,2014 23:43

Կալանավորների «Վիվարոն» էլ մի տուփ սիգարետն է

Որպեսզի ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն առաջին իսկ նախադասությունից հետո չասի, ախր, այ Ռուզան, նման բան չի եղել, միանգամից ասեմ, որ «դեբոշը» վերաբերել է Ուրուգվայի հավաքականի խաղացող Սուարեսի ֆանատի կողմից «Կծան Միշա» մականվանը:Այն բանից հետո, երբ Սուարեսը որոշեց համտեսել մրցակցի բլթակի համը…Դրանից հետո կալանավորն իր խցընկերոջից ներողություն է խնդրել:
Կալանավորներն այս օրերին իրենց խցերի հեռուսացույցներով հետեւում են աշխարհի ֆուտբոլի առաջնությանը: Իմ հարցին, թե կան խցեր, որ ցանկություն ունեն հեռուստացույց ունենալ, դիտելու համար, Գոռ Ղլեչյանն ասաց, թե նման հարց չի առաջացել:
Ո՞ւմ են եզրափակիչում տեսնում ազատազրկվածները:
Մեր հեռախոսային հարցմանը կարողացավ պատասխանել չորս ՔԿՀ-ների քսան դատապարտյալ:
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը ասաց, որ Արգենտինան դուրս կգա եզրափակիչ, գոլն էլ…Մարադոննան կխփի:
Էս խեղճը տեղյակ չէր, որ Մարադոննան հայտնի լացից հետո անգամ հավաքականի մարզիչ էլ չի:
«Արթիկ» ՔԿՀ-ի հինգ կալանավոր նախապատվությունը տվեցին «վարչապետի թըմին»՝ նկատի ունենալով Գերմանիայի հավաքականին:
Նրանք համոզված էին, որ «նեմեցները» վատ չեն խաղում, «դուխն» էլ տեղն է:
«Աբովյանի» կին ֆանատները քիչ են, հազիվ մի քանիսը: Նրանք նախապատվությունը տվեցին Հոլանդիայի թիմին, ասելով, թե Բրազիլիայի հետ խաղալու են եզրափակիչում:
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի իմ հարցմանը մասնակցած դատապարտյալները նայել էին Իսպանիայի խաղը, բայց դեռ չեն հավատում , որ «ֆինալում» Իսպանիան չկա: Դժվար է եղել հատկապես այս ֆանատների հարցը: Քիչ է մնացել Իսպանիայի համար պատժախցում հայտնվեն:
Դատապարտյալների կարծիքով՝ առաջնության վրա, ինչպես իրենց ճակատագրի վրա ազդել են մրցավարները` դատավորները, առաջին՝ նրանք հիշում են, Էմիր Սպահիչին` «Սպանիչին», որը Բոսնիայի խաղացողն էր, եւ ասել էր, թե մրցավարի պատճառով չեն հաշվել Ջեկոյի գոլը:
Ըստ կալանավորներից մեկի, այսօրվանից սկսվել է «դարպասապահների խաղի փուլը», եւ ամեն բան կախված է լինելու նրանցից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30