Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը հուսով է, որ հայկական տների հետաքրքիր նախագծեր կներկայացվեն

Հուլիս 01,2014 17:00

«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:

«Հայկական տուն»ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը:

«Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթին ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն և գյուղական, և քաղաքային բնակչության լայն խավերի պահանջներին: Մրցույթի գլխավոր նպատակը ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի ճարտարապետական դիմագծի բարելավումն է:
Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի ՀՀ բազմաթիվ քաղաքացիների`իրենց կարիքների համար լայն ընտրության հնարավորություն ունենալ և տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ:

ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Միանգամայն պետք է ողջունել եվ պաշտպանել,վերջապես խելամիտ գործ է ձեռնարկվում:Միայն թե կեսճանապարհին չկանգնեն կամ օտարամոլությունների գիրկը նետվեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031