Լրահոս
Օրվա լրահոսը

Ad hoc խմբեր՝ Ղարաբաղի հակամարտության համար. առաջարկ Գերմանիայից

Հուլիս 02,2014 13:42

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Գերմանիա պատվիրակության փոխնախագահ, պատգամավոր Դորիս Բարնեթը հուլիսի 1-ին քննարկել են Ղարաբաղի հակամարտության հարցը, հայտնում են ԵԱՀԿ ԽՎ Գերմանիայի պատվիրակությունից:

Պատգամավորները կարծիք են կիսել, որ բոլոր կողմերի փոխըմբռնման և մերձեցման համար անհրաժեշտ է շարունակել միջազգային միջնորդական աշխատանքները;

Մասնավորապես նրանք քննարկել են խորհրդարանական մակարդակում միջնորդության դերը, օրինակ՝ գնահատման խմբի (ad hoc) տարբերակը, որը կհամակարգի հակամարտող կողմերի և միջնորդների աշխատանքը:

Ուկրաինայի ճգնաժամի մասով ԵԱՀԿ ԽՎ-ը ստեղծում է խորհրդարանական կապերի խմբեր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031