Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեւոս Մարկոսյան. «Գյուղացին հող մշակելու համար վարկ չպետք է վերցնի»

Հուլիս 10,2014 18:08

«Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի ղեկավար Մաթեւոս Մարկոսյանն  ասաց, որ գյուղացիները չպետք է  հող մշակելու համար   վարկեր վերցնեն,քանի որ վարկերը մարելու հնարավորություններ  չունեն: Նրա խոսքերով՝  պատճառը ոչ միայն վարկերի   բարձր տոկոսադրույքներն են, եթե նույնիսկ  գյուղացիական վարկերը լինեն տարեկան 5-6 տոկոսադրույքով, գյուղացիները չեն կարող դրանք մարել,քանի որ ապահովագրված չեն  կարկտահարության եւ այլ աղետների վնասներից:

Մ. Մարկոսյանն ասաց. «Ապահովագրական ընկերությունները գյուղացիների հետ պայմանագրեր չեն կնքում: Պարզ է,որ թե  կարկտահարություն եւ ցրտահարություն եղավ, գյուղացին կորցնելու է ամեն ինչ, չի կարողանալու վարկերն ու դրանց տոկոսները փակել: Այդ  պատճառով  գյուղացին չի ցանկանում հողի հետ գործ ունենալ, ավելի լավ է՝  ինքը թողնի-գնա Հայաստանից, որեւէ գործով զբաղվի, ընտանիք պահի,քան թե մնա այստեղ՝ հող մշակի»: Մ. Մարկոսյանն ասաց, որ երբ գյուղացին հրաժարվում է հող մշակելուց, Հայաստանից արտագաղթում  է, չի լուծվում երկրի  համար խիստ կարեւոր  հարց՝ երկրի պարենային  ապահովության խնդիրը, իսկ  սննդի վերամշակման եւ թեթեւ արդյունաբերությունները թերի են  գործում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031