Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի Ս. Էջմիածին եկեղեցին հայկական միջոցառումների անցկացման հիմնական կենտրոնն է»

Հուլիս 29,2014 16:46

«Համոզված եմ, որ միջադեպը նախօրոք պլանավորված չէր»,- այսօր` հուլիսի 29-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Վրաստանի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Սերգեյ Մինասյանը համարում է, որ միջադեպը կենցաղային է եւ չի կարող անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա: Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է հասկանա, որ նման միջադեպեր ժամանակ առ ժամանակ կարող են պատահել թե’ Թբիլիսիում եւ թե’ այլ տարածաշրջաններում.
«Հավանական եմ համարում, որ այս միջադեպը մոտ ապագայում կարող է կրկնվել որպես փոխադարձ ֆոբիա թե’ վրացիների, թե’ Վրաստանում բնակվող հայերի կողմից, բայց ինչ-որ ձեւով դա չի անդրադառնում մեր միջպետական հարաբերությունների վրա»:

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, փորձագետ Արսեն Խառատյանը տեսազանգի միջոցով Թբիլիսիից միացել էր քննարկմանը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ Թբիլիսիում գործում է մեկ հայկական եկեղեցի եւ հայկական միջոցառումների մեծ մասը հենց այդ եկեղեցիում է տեղի ունենում , որը եւ հավանական է, որ կխանգարի տեղի բնակիչներին.
«Պատճառն այն է, որ մեկ ուրիշ եկեղեցում կատարվում են վերակառուցման աշխատանքներ, իսկ Հավլաբարում գտնվող հայկական թատրոնն արդեն գրեթե 5 տարի է չի գործում: Եվ հենց այս պատճառներով է, որ այս եկեղեցին դարձել է հիմնական` թե կրոնական, թե մշակութային միջոցառումների անցկացման կենտրոն: Այս տարի միայն տոներից մեկի ընթացքում եկեղեցում հավաքվել էր 14 հազար մարդ, եւ հասկանալի է, որ հարեւանությամբ բնակվողների համար տհաճ է: Կենտրոնական մասը վերածվել է հայկական գետտոյի, որտեղ միշտ մարդիկ են հավաքվում եւ որոշ առումով խանգարում են հարեւաններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031