Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ. Մարիխուանան հայտնաբերվել է մեծ պոլիէթիլենային տոպրակով, որը հետագայում դարձել է չնչին նմուշ

Օգոստոս 05,2014 14:06

2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ:

Ըստ Հատուկ քննչական ծառայության կայքէջի՝ նախաքննության ընթացքում, Լյովա Խ.-ի կինը` Թերեզա Ա.-ն և աղջիկը`Տաթևիկ Խ.-ն հայտնել են, որ իրենց տանից հայտնաբերված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է մեծ պոլիէթիլենային տոպրակով, որը հետագայում դարձել է չնչին նմուշ և կցվել գործին, իսկ Տաթևիկ Խ.-ն հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցն իրենց հետ տարել են առանց փաթեթավորման:
Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031