Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ գեներալ Բաղմանյանի 150.000 դոլարանոց մեքենայի մասին (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 15:59

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց լրագրողների հետ և անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումներին ու շփման գծում իրավիճակի լարվածությանը:

Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում այն, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը շրջում է 150.000 դոլարանոց շքեղ մեքենայով և թիկնազորով, պարոն Օհանյանը պատասխանեց. «Բաղմանյանը կռված տղա է, և դրա կարիքը չունի: Հնարավոր է՝ իր ընկերների հետ է եղել, և թիկնազորի տպավորություն է ստեղծվել: Ինչ վերաբերում է մեքենաներին, ես տեղեկություններ ունեմ, որ այդ մեքենան Հայկազ Բաղմանյանի ընկերների կողմից է նվիրաբերված: Հավատացեք, որ այսօրվա զինված ուժերի ոչ մի ղեկավար անձ այդ հնարավորությունը չունի, որ կարճ ժամանակահատվածում նման մեքենաներ գնի: Նվիրատվությունը իրականացրել են բարերարները, նրա Ռուսաստանի ընկերները»:

Այնուհետև նախարարը եզրափակեց. «Ի՞նչ է, կարծում եք, որ տարբեր խավերի մոտ, տարբեր մարդիկ կարող են նվերներ տալ, ունենալ ճոխ մեքենաներ, իսկ գեներալը, որ վաստակած ճանապարհ ունի անցած, չի՞ կարող: Նրան նվիրել են, չի հրաժարվել: Ես այդտեղ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ռոզա says:

    ԻՍԿ ԻՆՉՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՄԵՆ ՄԻ ՍԱՐՔԸ ԱՐԺԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍՆԵՐԵՔՀԱԶԱՐ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031