Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի շնորհակալագրեր` «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի կազմակերպիչներին

Օգոստոս 11,2014 14:34

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը լավագույն ձեւով կազմակերպելու եւ անցկացնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ շնորհակալագրեր հանձնեց նախարարության մի շարք աշխատակիցների եւ այդ գործում լուրջ դերակատարություն ունեցած անհատների:

Դիմելով ներկաներին` նախարարը նշեց, որ «Լավագույն մարզական ընտանիքը» տարվա կտրվածքով նախարարության ոչ միայն լավագույն մարզական միջոցառումներից մեկն է, այլեւ ամենամասսայականը Հայաստանում եւ Արցախում ու շնորհակալություն հայտնեց նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության, ծրագրերի իրականացման կենտրոնի աշխատակիցներին, եզրափակիչ փուլը մասնագիտական բարձր մակարդակով սպասարկած մրցավարական անձնակազմին եւ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներին, որոնք ինչպես ամեն տարի, այս անգամ էլ կարեւոր դերակատարություն ունեցան մրցումները հաջող կազմակերպելու գործում, նախարարության լրատվական վարչությանը եւ այն զանգվածային լրատվության միջոցներին, որոնք լայնորեն ու հանգամանալից լուսաբանեցին մրցույթի եզրափակիչ փուլի ողջ ընթացքը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթների հիմնական կազմակերպիչ եւ պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նշեց, որ մարզական մասսայական այս միջոցառումը, իրոք, լայնորեն ընդունվել է Հայաստանում եւ Արցախում ու տարեցտարի ընդլայնում է ընդգրկման շրջանակները: «Սա մեծ ապագա ունեցող ամենամասսայական մարզական միջոցառումն է եւ 2014 թվականին դրան մասնակցած 2067 աննախադեպ թվով ընտանիքների մասնակցությունը դրա վկայությունն է: Ավելին, այս տարի առաջին անգամ եզրափակիչ փուլին մասնակցեցին Երեւանի, հանրապետության մարզերի եւ Արցախի հաշմանդամ ունեցող 16 ընտանիքներ: Մենք, հատկապես վերջին հինգ տարիներին, մեր առջեւ նպատակ ենք դրել` տարեցտարի տարիքային խմբերում մրցաձեւերի փոփոխության, ընտանիքների մասնակցության աճ արձանագրել, ինչը մինչեւ հիմա ստացվում է»,- ասաց Խաչիկ Ասրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031