Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

Օգոստոս 16,2014 11:30

ՀՔԾ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քաղաքացի Արամ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները 2014թ. հուլիսի 23-ին իր նկատմամբ գործադրել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերի և ստիպել խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ: Բռնության հետևանքով Արամ Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ և տվել իրականությանը չհամապատասխանող բացատրություն:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանած կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031