Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհի դեմ պայքարում են թակիչներով

Օգոստոս 25,2014 18:40

Հրդեհների  վերջը չի երևում  Գորիսում ու  Գորիսի տարածաշրջանում: Այս անգամ հրդեհը  Որոտան գյուղում էր, որը  բռնկվել էր գյուղի հարակից քարափներում, բարձր լեռներում:

25

 

Քանի որ  տարածքը հնարավոր չէր հասնել մեքենայով և ջրով մարել կրակը, փրկարարները հազիվ 1 ժամում կարողացան հասնել դեպքի վայր և բռնկված հրդեհի դեմ  ջոկատի մարդիկ պայքարում են թակիչներով: Ընդ որում, հրդեհի մարման համար պայքարում է   մարտական 2 հաշվարկ:

26

 

Սակայն, տեսնելով, որ կրակն ավելի է տարածվում, փրկարարները պահանջեցին լրացուցիչ ուժեր:  Կրակի ընդլայնվելուն «տոն էին տալիս» գիհիները: Այս ծառատեսակը բավականին հրակայուն է և անմիջապես այրվելով, առիթ է տալիս նոր բռնկումների:

28

Հրդեհը տարածվել է 10 հա չոր խոտածածկ տարածքի վրա: Հրշեջները հնարավորը գործադրում են  կրակի «առաջխաղացումը» կասեցնելու  և մարելու համար:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031