Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին ՀՀԿ-ի թեկնածուն դառնա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2014 16:48

«Մեր վախը վաղուց բռնված է, ոչնչից վաղուց չենք վախենում: Առավել եւս, եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի դեպքերում, եթե ինչ-որ նոր մոտեցումներ են ձեւավորվում, բնականաբար, պատասխանում ենք, իսկ եթե նորից կրկնվում է ամեն ինչ, չեմ գտնում, որ հարգանքից ելնելով՝ կարելի է արձագանքել»,- այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե վերադառնում է, չե՞ք վախենում:

Տարբերակ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին նորից ՀՀ նախագահ դառնալու`հարցին էլ ԱԺ նախագահն ասաց, որ չի կարող պատասխանել:
Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից լինի ՀՀԿ-ի թեկնածուն. չէ՞ որ մեկ անգամ արդեն եղել է`հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա մեր քննարկումներից…կարելի է, որովհետեւ քաղաքական պրոցեսներն այնպիսին են, ոչինչ չի կարելի մերժել: Բայց այս պահին արդեն ասեմ, որ այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ էլ իր թեկնածուն ունի, իր մոտեցումները: Այնպես որ այսօր դա քննարկելն անհեթեթություն եմ համարում: Մասնավորապես, այս պահին նաեւ առաջարկը չկա»:

Հարց հնչեց նաեւ այն մասին, որ ՀՀԿ-ն ցանկանում է քառյակից պոկել ՀՅԴ-ին: ԱԺ նախագահը հեգնեց. «Մենք հո գյուղատնտես չենք, որ ծառից պոկենք…»
Ներքաղաքական եւ սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող այլ հարցերի շուրջ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930