Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Եթե տգետ են ու չգիտեն` ցույցն ինչի համար է, թող բացեն բառարանը»

Սեպտեմբեր 17,2014 16:10

«Հացադուլս ընդամենը բողոքի ցույց է եղել, եթե տգետը չգիտի, թե ցույցն ինչի համար է արվում, նրան պետք է ասել բառարանը բաց, կարդա, թե ցույց ինչ է նշանակում»,-Aravot.am-ի հարցին՝ օրեր առաջ հայտարարված հացադուլը ծառայե՞ց իր նպատակին, մանավանդ որ շատերը` հատկապես իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե Պարույր Հայրիկյանի հացադուլը չի հետաքրքրում ոչ ոքի, այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հացադուլ արեց Ազատության հրապարակում, իսկ մի շարք ՀՀԿ-ականներ նշել էին, թե դա «Էքսցենտրիկ, անտրամաբանական քայլ» է, որը «ոչ մեկի չի հետաքրքրում»:

Պարույր Հայրիկյանի տպավորությամբ` այսպիսով փորձում են «փչացնել» իր կերպարը. «Ձև կա, որ հակառակորդի դեմ պայքարում են կերպարը սպանելով, այսօր տոտալ այդ աշխատանքն է կատարվում: Պատկերացնում եք՝ ամբողջ Հայաստանով մեկ ՀՀԿ բոլոր պաշտոնյաները իմ վրա կրակոցից հետո լուր էին տարածում, թե Հայրիկյանն ինքն է իր վրա կրակել: Մեկ առ մեկ կանչում էին իրենց աշխատակիցներին աշխատասենյակ և բոլորին, հատկապես ջահել աղջիկներին ասում էին, թե Հայրիկյանն ինքն է իր վրա կրակել: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը գալիս հետաքրքրվում էին ինչպես է առողջությունս, բայց միաժամանակ իրենց աշխատասենյակներում քարոզում էին, թե Հայրիկյաննն է իր վրա կրակել»:

Ըստ Պարույր Հայրիկյանի` սա բարդույթ է, այդպիսի մարդիկ ուզում են իրենց երեխաներին ցույց տալ, թե իրենք հերոս են: Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ինքն իր առջև դրված նպատակին հասել է ու հավելում. «Այն մարդիկ, ովքեր ասում են, թե իրենք դրան ուշադրություն չեն դարձնում, դրանով իրենց վախն ու տագնապն են ցույց տալիս, քանի որ իմ բերած փաստարկներն անառարկելի էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930