Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկյանի հացադուլը ոչ ոքի չի հետաքրքրում». ՀՀԿ-ականներն արձագանքում են Հայրիկյանի հացադուլին

Սեպտեմբեր 09,2014 16:05

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլն ու վանքերում աղոթելը համարում է «Էքսցենտրիկ, անտրամաբանական քայլ»:

«Անհասկանալի պահվածք է դրսեւորում Պարույր Հայրիկյանը: Նրա հացադուլը ոչ ոքի չի հետաքրքրում»,-ասաց պարոն Բադեյանը:

Նա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը ժողովրդական պահանջ չի համարում.« Եթե ժողովրդական պահանջ լիներ, ժողովուրդը նրա հետ հացադուլի նստած կլիներ, բայց ժողովուրդը նորմալ ժողովուրդ է, դրա համար էլ չի նստում հացադուլի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով Պարույր Հայրիկյանի սկսած հացադուլը զարմացրել է: «Առաջին անգամ եմ լսում, որ հացադուլ է սկսել, բայց մինչեւ հացադուլի սկսելն էլ այլ միջոցներ էր ձեռնարկում հրապարակներում մարդ հավաքելու համար: Տեսել ենք` ինչպես էր հավաքում, քանի մարդ էին լսում Պարույր Հայրիկյանին: Պատահական էլ չէ, որ չեմ լսել այդ հացադուլի մասին, որովհետեւ չեմ կարծում, որ քաղաքական դաշտում պարոն Հայրիկյանը հետաքրքրություն է ներկայացնում: Վաղուց Հայաստանն անցել է այն ժամանակահատվածը, որ մանիպուլյացիաներով, շանտաժով փորձելու են ամրապնդել իրենց համար քաղաքական նոր դիրք, որոշակի քաղաքականություն՝ իրենց անձնական շահերը սպասարկելու համար»,- ասաց Կ.Ավագյանը:

Կարեն Ավագյանը նաեւ հակադարձեց պարոն Հայրիկյանի պնդմանը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը ժողովրդական պահանջ է.«Բացարձակ ոչ, ո՞վ կարող է նման գործառույթ վերցնել իր վրա, ասել, թե ժողովրդական պահանջ է: Ընդհակառակը` ժողովրդի պահանջն է, որ այն քաղաքականությունը, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է, նույն ոգով շարունակի: Հայաստանում ընտրությունները հստակ են, օրերը ֆիքսված են, պարոն Հայրիկյանը պետք է փորձի լավագույնս տեղավորվել օրենսդրական նման ձեւաչափերի մեջ: Լուրջ քաղաքականության համար պետք է
ժամանակակից մեթոդներ ու մեխանիզմներ կիրառեն օրենքի տառին ու ձեւին համապատասխան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930