Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արմեն Մուրադյանը իր՝ գլխավոր ուռոլոգի պաշտոնը զիջեց Իվան Աղաջանյանին

Սեպտեմբեր 27,2014 12:30

«Իզմիրլյան բժշկական կենտրոնում» սեպտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի ունեցավ հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցում են Եվրամիության, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից ոլորտի մասնագետներ։Muradyan

Այսօր գիտաժողովի շրջանակներում հանդիսավոր արարողությամբ նշվեց պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75 ամյակը, որին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհեց «Ուռոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը՝ Հայաստանում ուռոլոգիայի զարգացման գործում իր ունեցած ավանդի համար։ Պրն Աղաջանյանը նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով նշանակվեց Հայաստանի գլխավոր ուռոլոգ փոխարինելով հենց իրեն՝ Արմեն Մուրադյանին, որը մինչեւ այդ զբաղեցնում էր Հայաստանի գլխավոր ուռոլոգի պաշտոնը։muradyan2

Պրոֆեսոր Աղաջանյանը իր շնորհակալական ելույթում առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իր հորը, որը մեծ ներդրում է ունեցել իր մասնագիտության ընտրության մեջ։

Նախարար Արմեն Մուրադյանն էլ իր ելույթում նշեց, որ Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը սպասված իրադարձություն է, որն առաջին հերթին հնարավորություն է տալիս ամփոփել կատարված աշխատանքները, վերլուծել ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները։

Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովի երկու օրերի ընթացքում Եվրոպական ուռոլոգիական ասոցիացիայի ուռոլոգիայի դպրոցի շրջանակներում լինելու են գործառական ուռոլոգիայի տղամարդկանց եւ կանանց սեռական խանգարումների վերաբերյալ դասընթացներ։ Գիտաժողովի շրջանակներում նաեւ քննարկվելու են ժամանակակից գործառական ուռոլոգիայի գիտական եւ տեսական լուծումներ պահանջող խնդիրները, միզային եւ սեռական ոլորտների ֆունկցիոնալ խանգարումներին վերաբերող խնդիրները։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930