Հարավային Կորեայում մեկնարկած սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները հաջող են մեկնարկել:
Առաջնության մեկնարկային օրը 48 կգ քաշային կարգում հանդես եկած Եվրոպայի այս տարիքային խմբի չեմպիոն Լենդրուշ Զատիկյանը դարձավ բրոնզե մեդալակիր` Հայաստանի հաշվարկին բերելով առաջին մեդալը:
Այսօր Սեուլում մեր հավաքականը զարգացրեց հաջողությունը: Սեյրան Սահակյանը 90 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի, իսկ 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 31 երկրների 300 սամբիստներ: Հայաստանը ներկայացված է 10 մարզիկով, որոնցից մրցագորգ մտել են երեքը եւ բոլորն էլ բարձրացել պատվո պատվանդան:
Կարդացեք նաև
Մրցավայր մեկնելուց առաջ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը sambo.am կայքին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Հարավային Կորեայում մեդալներ կլինեն եւ մարզասերներին հորդորել սպասել լավ լուրերի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































