«Հարցրեք ձեր իշխանություններին»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) չի՞ խոչընդոտի ԵՄ-ՀՀ հետագա համագործակցությանը և ո՞րը պետք է լինի այն իրավական հարթությունը, որի հիման վրա պետք է համագործակցեն, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
ԵՏՄ-ի՝ խոչընդոտ լինելու առումով դեսպանը հարցրեց. «Իսկ ինչու՞ պետք է խոչընդոտի»:
Մեր դիտարկմանը, թե փոխվելու է օրենսդրական, իրավական դաշտը, և ՀՀ-ում պատկերացում էլ չունեն, թե ինչ հարթության վրա պետք է լինեն հետագա հարաբերությունները, պարոն դեսպանն արձագանքեց. «Մենք Վիլնյուսում պայմանավորվել ենք, որ շարունակելու ենք մեր համագործակցությունը: Հիմա պահն է ձևակերպումներ մտցնել»:
Մեր խնդրանքին հստակեցնել ձևաչափը, պարոն դեսպանն ի պատասխան խորհուրդ տվեց դիմել ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ իրենք մշտապես թափանցիկ են աշխատել և այժմ ՀՀ իշխանությունների հետ քննարկում են ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր, քանի որ մնացածի առումով Վիլնյուսում պայմանավորվածություն ձեռք բերել են:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































