Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոսը նրա մտերիմներից մեկն է եղել

Հոկտեմբեր 14,2014 14:03

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ղեկավար, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը Aravot.am-ին հայտնեց, որ ատենախոսության ընդդիմախոսը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր Մարտին Զիլֆուղարյանը:

Ի դեպ, պարոն Զիլֆուղարյանը Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանն է (լուսանկարում):

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտորական, նույնիսկ թեկնածուական թեզ չի պաշտպանել:
«Նա ոչ միայն գիտությունների դոկտոր կամ թեկնածու չէ, այլ հերթական անգամ հայտարարում եմ, որ մեծ ցանկության դեպքում միայն կարելի կլինի նրան համարել կիսագրագետ: Ես գտնում եմ, որ նա անգրագետ է: Դա ապացուցելու կարիք էլ չկա, որովհետեւ սա վաղուց ապացուցված իրողություն է: Վերջին մեկ տարվա ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հայցեր է ներկայացրել իմ դեմ, եւ այդ հայցադիմումները ստորագրված է ոչ միայն իր, այլեւ իր մտերիմներից մեկի` Մարտին Զիլֆուղարյանի կողմից, որը ներկայանում է որպես իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր: Նրանց ներկայացրած 3-4 էջանոց հայցադիմումի մեջ գտել եմ 100-ից ավելի սխալներ: Հակընդդեմ հայցադիմումում հակընդդեմ բառը գրված է մեկ դ-ով, վրդովմունքի փոխարեն «վրդոհվմունք» է գրված, եւ մի շարք այլ սխալներ»,- պատմեց պարոն Հարությունյանը:

Հետո ասաց, որ հանցագործություն է համարում կառավարության պաշտոնական կայքէջում մարզպետի կենսագրական տվյալները, մասնավորապես դոկտորի աստիճան ստանալու մասին տեղեկատվություն տարածելը. «Տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում ու մի շարք պաշտոնեական կեղծիքներ: Այդ կենսագրականի մեջ գրված է, որ Սուրիկ Խաչատրյանը սովորել է Գորիսի 3-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետև Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում: Բոլորը գիտեն, որ նա մի կերպ, մեծագույն դժվարությամբ, կոտրատված երեքներով 1971 թվականին ավարտել է 8-ամյա կրթությունը եւ այդ նույն թվականի ամռանը կատարել է ծանր հանցագործություն` մեկ աչքից զրկելով Գորիսում սովորող արցախցի ուսանող Կարմեն Առուստամյանին եւ երկու տարով ազատազրկման է դատապարտվել: Նա մի քանի ամիս է սովորել տեխնիկումում ու կիսատ թողել ուսումը:

Ես գիտեի, թե նա միջնակարգ դպրոցի ավարտական կեղծ ատեստատ է ձեռք բերել, որի հիմա վրա նաեւ հետագայում բուհի կեղծ դիպլոմներ, բայց պարզվեց, որ նա դպրոցի կեղծ ատեստատ էլ չի ունեցել: Առանց ավարտական ատեստատի է ձեռք բերել կոպերատիվ համալսարանի, կառավարման ակադեմիայի դիպլոմները: 2-3 տարի առաջ ձեւակերպված է եղել մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնում` որպես հայցորդ, բայց հունիսմեկյան ոճրագործությունից հետո իր նկատմամբ մեծագույն հակակրանքը հաշվի առնելով, վստահ լինելով, որ Հայաստանում չի կարող պաշտպանել թեկնածուական թեզ, բայց տառապելով գիտնական կոչվելու մոլուցքով, հայ-կանադական հասարակական կազմակերպությունն է գտել: Իսկ հասարակական կազմակերպությունը գիտական հիմնարկ չէ, առավել եւս գիտական աստիճան շնորհող մարմին չէ, այդ հասարակական կազմակերպությունից էլ ստացել է մի վկայական, ինչը ընդամենը թղթի կտոր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Ցանկացած գիտական աստիճան ՀՀ տարածքում ենթակա է ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատաման, որից հետո միայն իրավունք կա այդ կոչումը օգտագործելու պաշտոնական տեղեկագրերում կան փաստաթղթերում, կայքերում: Ահա թե ինչումն է խնդիրը: Հայց ՀՀ-ն համաձայնագիր ունի ճանաչելու հայ կանադական պարզվում է կոչումաբարեգործական կազմակերպության կողմից տրված գիտական աստիճանը ճանաչելու: Ու՞ր է ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված վկայագիրը: Անձամբ ես կարող եմ ցույց տալ իմ և ՌԴ ԲՈՀ-ի տրված և ԿԿ ԲՈՀ- կողմից հաստատման վկայագրերը:

  2. drizzlebrain says:

    դա գիտական աստիճան չէ, ընդամնենը մի սերտիֆիկատ է, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է պատրաստել, գունավոր տպել, և համապատասխանաբար իր սրտի ուզածով օգտագործել

Պատասխանել Լուսինե

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031