Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը՝ Ալեք Ենիգոմշյանի հանդեպ անթույլատրելի վերաբերմունքի մասին (լրամշակված)

Հոկտեմբեր 19,2014 20:36 Share

Այսօր՝ ժամը 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: 
Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: 
Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից: 

Հ.Գ.-  Հայտնում ենք, որԱլեք Ենիգոմշյանի հարևանը Վահրամ Գաբրիելյանն է: Վերջինս Ալեք Ենիգոմշյանի հետ միասին եղել է BMW մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենայում (պետհամարանիշը՝ 21 SU 321):

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանի և նրա ընկերների որոնումները մինչ այս պահը արդյունք չեն տալիս: Ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնից պատասխանում են, որ Կենտրոնի բաժին այդպիսի մարդ բերման չի ենթարկվել:

 



Նախախորհրդարանի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իկարկե շուտով ամեն ինչ պարզ կդառնա՝ ոստիկանի հագուստով անասունների անունները։ Բայց մի՞ թե՛ որևէ մեկին զարմացնում է նրանց արարքը, որոնք պատրաստ են ցանկցած ստորության, հանուն՝ լափի։

  2. yervant says:

    Եթէ ընտիր ազգային հերոսի մը ճակատագիրը այս է ինչ ակնկալութիւններ կրնանք ունենալ
    նման իշխանութիւններէ,անոնց շռայլած սին խոստումներէ,անոնց մանկլաւիկներէ,եւ որ ի կարգին։
    Թող շարունակեն միլիոններ մսխել հրապարակներուն վրայ տօներ կազմակերպելով,եւ քանի ժողովուրդը սկսած է հասկնալ որ նոյնիսկ իրենց սիրած երգիչ-պարողներէն շատեր երկրէն հեռացած են եւ ԱՄՆ-էն կու գան ու Ամն կը վերադառնան քէրմէսի աւարտին։ Ափսոս այս երկրին որ միայն փոքրաթիւ կարգին մտաւորականներ ունի որոնց ձայնը այս անախորժ ժխորին մէջ խեղթուած է։

Պատասխանել