Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Նոյեմբեր 02,2014 19:10

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 2-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Նիսսան Պատվանդեր» մակնիշի 16 LS 008 պ/հ (վարորդ` Գ. Խ., ծնվ. 1991 թ.), «ԿԱՄԱԶ» մակնիշի 969 SS 65 պ/հ (վարորդ` Վ. Հ., ծնվ. 1954 թ.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 25 SS 452 պ/հ (վարորդ` Մ. Մ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով Մ. Մ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները և կատարել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930