Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ցավակցական ուղերձը

Նոյեմբեր 11,2014 14:52 Share

Խոր վշտով և սրտի կսկիծով տեղեկացա նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի մայրուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական ավտովթարի մասին:

Ցավի և կորստյան այս պահին անձամբ իմ և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի անունից խորին ցավակցություններս եմ հայտնում անմեղ զոհերի` Ռազմիկ Մկրտչյանի, Մարինե Նազարյանի, Արամայիս Շիրազնունու, Վանիկ Սարգսյանի, Դավիթ Հարությունյանի, Հաբեթ և Գայանե Սեդրակյանների հարազատներին, մերձավորներին ու բարեկամներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ ապաքինում:

Մեզ համար ուրիշի ցավ չկա, այն բոլորինս է, և անսահման է մեր վիշտը:
Խորին ցավակցություններով՝

Ֆելիքս Ցոլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930