Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Նոյեմբեր 11,2014 18:14 Share

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ նպատակով ՀԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական և տեխնիկական հսկայական օժանդակության համար: 

Զրուցակիցները հաջողված և արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը, ապա քննարկել «Երկրի գործընկերության ներկա (2014-2017թթ.) ռազմա¬վարության» իրականացման հետագա ընթացքը: Որպես Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններ՝ վարչապետը կարևորել է, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարևորվել է նաև սոցիալական, տեսչական, ավիացիայի, հարկային ոլորտներում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:

ՀԲ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի երկարաժամկետ գործընկերն է և գերազանց գնահատել մեր երկրի վարկային պորտֆելի կատարողականը: Լորա Թակն ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է շարունակելու օժանդակությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին: 

Վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ընդլայնելու ՀԲ հետ համագործակցությունը և նշել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը: Հովիկ Աբրահամյանը և Լորա Թակը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության խորացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930