Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. Արցախի դե ֆակտո ճանաչման հարցը մեզ համար կայացած իրականություն է, անքննելի ճշմարտություն

Նոյեմբեր 11,2014 18:22

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Վերջին ժամանակներում ոմանք, ինչ-որ տարօրինակ ցիկլերով, պարբերաբար բարձրացնում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Այս ամենը հիշեցնում է քաղաքական շիզոֆրենիա, այն է՝ տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու անկարողություն։ Ցավոք, հիվանդությանը բուժում չկա։

Ստեփանակերտից մինչև Երևան բոլորը բարեկամաբար հորդորում են նրանց հեռու մնալ վնասակար նախաձեռնությունից, անգամ չխոսել դրա մասին, իսկ նրանք դրանից ավելի են ոգևորվում ու կրկին նույն բանն անում: Հասկանում ենք, որ քաղաքական լուսանցքում չհայտնվելու համար փորձում են ժամանակ առ ժամանակ հնչեղություն տալ մի թեմայի, որը բոլորիս մտահոգության առարկան է։

Ես չեմ կարծում, թե այդ ուժերն ու անհատներն իրոք անհանգստացած են Արցախի ճակատագրով, նրանք զբաղված են միայն սեփական կեղծ հայտնիության համար սնունդ ապահովելով, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի գիտակցաբար արժանանային այդքան շատ՝ հրապարակավ չհնչած հայհոյանքների։ Արցախի դե ֆակտո ճանաչման հարց այսօր դրված չէ։ Այն մեզ համար կայացած իրականություն է, անքննելի ճշմարտություն։

Հիմա՝ Արցախի դե յուրե ճանաչման մասին։ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել նոր լարվածության բանակցային գործընթացում։ Մինչդեռ ցանկացած քայլ այս հարցում պետք է ուղղված լինի առանց այն էլ փխրուն խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում։ Եվ մենք մտադիր չենք խոչընդոտել բանակցությունները կամ գործադրել քայլեր, որոնք կարող են կասկածի տակ դնել բանակցային գործընթացը: Ընդ որում, մեր կողմից նման կարճատեսությունը լավ առիթ է Ադրբեջանին՝ ձերբազատվելու Մինսկի խմբի ձևաչափից, ինչի մասին նրանք երազում են:

Չեմ կարծում, թե մենք պետք է այդ չակերտավոր լավությունն անենք մեր հակառակորդին։ Բացի այդ, ճանաչմամբ մենք կսահմանափակենք մեր գործողությունները, գուցե նաև դառնանք փխրուն խաղաղության խախտման պատճառ։

Անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա վերելքին օժանդակել ցանկացողների համար անելիքներ իսկապես շատ կան՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքից, Լեռնային Ղարաբաղը կրկին բանակցային գործընթաց վերադարձնելուց սկսած, մինչև ներդրումների ներգրավմանն օժանդակում: Ահա թե ինչ ուղղությամբ է պետք ջանքեր գործադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միջազգային իրավունքում «de facto ճանաչման» կարգավիճակ չկա: Կամ de jure ճանաչում, կամ ոչ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930