Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2015թ. ծրագիրը

Նոյեմբեր 11,2014 18:53 Share

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հավանությանն են արժանացել ԱՊՀ ՊՆԽ աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ. աշխատանքային պլանը: Նիստի ընթացքում ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ մասնակից պետությունների  պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի հետ:

Երկկողմ հանդիպումների ընթացքում պաշտպանական քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ռուսական և հայ-ղազախական համագործակցության ընթացիկ խնդիրները, կարծիքներ են փոխանակվել ռազմական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև  երկկողմ համագործակցության 2015թ. ծրագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930