Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ

Նոյեմբեր 18,2014 12:25

Նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները   խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում  ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով   հայհոյանքներ:

Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:

Ոստիկանության երկու ծառայողներ դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից և ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»:

Դավիթ Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930