Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատ տուրի» վրա կրակել են գիշերը, տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել. news.am

Նոյեմբեր 19,2014 10:10

Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա արձակվել է երկու կրակոց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ կրակոցները դիպել են շենքի տարբեր մասերին: Դեպքը եղել է գիշերը, իսկ տարածքում առկա տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել, տեսաձայնագրության մեջ ոչինչ չի երեւում: Առայժմ իրավապահներին չի հաջողվել գտնել կրակոցներ արձակողին:

Դիմեցինք նաեւ «Բագրատ տուր» տուրիստական գործակալության ղեկավար Բագրատ Նավոյանին, ով հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց՝  նշելով, թե դրանով զբաղվում են իրավապահները:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930