Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը․ Անահիտ Ավանեսյան

Հունիս 21,2026 10:30 Share

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը բուժաշխատողներին

Սիրելի´ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրումի համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար: Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունը ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:

Շնորհակալ եմ։

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։

Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:
Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայարապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:
Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930