Լրահոս
Օրվա լրահոսը

Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք. Տիգրան Ավինյանը՝ Կիեւյան կամրջի աշխատանքների մասին

Հունիս 22,2026 10:31 Share

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրին, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինության գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթման դեպքերով կազմվել է 54 արձանագրություն։

Տիգրան Ավինյանին զեկուցեցին նաեւ Կիեւյան կամրջի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքների մասին։ Նշվեց, որ կայացել է նաեւ Լամբադա կամրջի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը։

Major renovation works on Kyivyan Bridge in the Armenian capital have commenced today. Yerevan, Armenia

«Տեմպը բավականին լավն է, կարեւորը այն պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը։ Որքան էլ այս աշխատանքները կարեւոր են եւ երեւանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, այս աշխատանքները բավականին խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված։ Մեր վերահսկողությունը աշխատանքի ժամկետների եւ որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի»,- ասաց Ավինյանը։

Նա թվարկեց բոլոր այն խոստումները, որոնք կատարել են կամ ընթացքի մեջ են՝ մանկապարտեզների կառուցում, պայմանների բարելավում եւ այլն։ Ասաց, որ այս պահին խնդիր ունեն Էրեբունի վարչական շրջանում, որտեղ մի քանի մանկապարտեզ միաժամանակ փակվել է։

Ավինյանը խոսեց նաեւ Տորք Անգեղի արձանի շուրջ ձեւավորվող այգու մասին՝ ընդգծելով, որ այն երեւանցիների համար նոր ձգողության կենտրոն է դառնալու։

Խորհրդակցությունն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930