Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի 13600 մարդ լքել է Հայաստանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2014 14:08

Այս տարի Հայաստանի Հանրապետության բնակչությունը նվազել է 13 հազար 600 մարդով, այսինքն, ըստ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ),  2013 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել եւ չեն վերադարձել 13 հազար 600 մարդ:

2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 3 միլիոն 13 հազար 900 մարդ, տարեսկզբի համեմատ 3 հազար 200-ով նվազել է մշտական բնակչության թվաքանակը: Այս տվյալներն այսօր «Բլից ինֆո» ակումբում ներկայացրեց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա ներկայացմամբ` 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 13 հազար 900 մարդ, Երեւանում`1 միլիոն 77 հազար 400:

Տիկին Կույումջյանի ներկայացրած տվյալներով այս տարվա առաջին 9 ամիսների կենդանի ծնունդները թիվը կազմում է 31 հազար 610, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.6% աճ է գրանցվել, իսկ

մեռելածնության 583 դեպք է արձանագրվել, սա  8.10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մահացության ցուցանիշն, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 21 հազար 208. սա նախորդ տարվա համեմատ 4.5%-ով ավելի է:

9 %-ով նվազել է մինչեւ 1 տարեկանների մահացության դեպքերը, այս տարի գրանցվել է 273 դեպք:

Այս տարի ավելացել են ե’ւ ամուսնությունները, ե’ւ ամուսնալուծությունները, ըստ ԱՎԾ-ի, այս տարի 14 հազար 348  ամուսնություն է գրանցվել քաղաքացիական կացության գրանցման գործակալությունում, նախորդ տարվա համեմատ 6.5%-ով ավելացել է այդ թիվը, իսկ ամուսնալուծությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է  28.1%:

Aravaot.am-ի հարցին` ԱՎԾ-ն ունի՞ տվյալներ, թե քանի քաղաքացի է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եւ ամենաշատը որ երկրների քաղաքացիությունն են ընտրում, տիկին Կույումջյանի պատասխանը` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930