Լրահոս
Օրվա լրահոսը

Զդիսլավ Ռաչինսկի. «Լեհաստանը աջակցում է Հայաստանի անկախությանը եւ ինքնորոշմանը»

Նոյեմբեր 24,2014 13:28

«Համեմատելով այսօրվա Հայաստանը 80-ականների վերջի եւ 90-ականների սկզբի Հայաստանի հետ` ակնհայտ ձեռքբերումներ եմ տեսնում»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Մամուլի ազգային ակումբում» իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նա նկատեց, որ 80-ական թվականներին Հայաստանը բազմաթիվ ոլորտներում առաջ է եղել Լեհաստանից, եւ համաձայն ՄԱԿ-ի բնակչության մարդկային զարգացման ցուցիչի՝ Հայաստանը ավելի լավ տեղ էր զբաղեցնում, քան Լեհաստանը. «Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Լեհաստանը համարվում է Կենտրոնական Եվրոպայի առաջատար երկրներից, իր տնտեսությամբ աշխարհում զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ Եվրամիությունում՝ 6-րդը, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ է, Լեհաստանի ներկայացուցիչը դառնալու է ԵՄ նախագահ»:

Դեսպանը խոստովանեց՝ հարցին, թե արդյոք Հայաստանը այդ 25 տարիների ընթացքում կարո՞ղ էր հասնել ավելիին, չի կարողանում պատասխանել. «Հայաստանը յուրօրինակ իրավիճակում է գտնվում, բոլորս ըմբռնումով ենք մոտենում այն որոշումներին, որոնք Հայաստանը կայացնում է, չնայած իմ ներքին համոզմամբ՝ Եվրամիության հետ ասոցացումը ավելի լավ ճանապարհ էր բացում Հայաստանի ներքին բարեփոխումների համար: Դա միտված է նրան, որպեսզի բարձրացնի երկրի ներքին զարգացումը: Հուսով եմ՝ Հայաստանը, դառնալով այլ ինտեգրացիոն համակարգի անդամ, այդ հնարավորությունները կգտնի»:

Զդիսլավ Ռաչինսկին համարում է, որ ստեղծված իրավիճակում ժամանակակից հայ ժողովուրդը կգտնի ինքնությունը պահպանելու միջոցներ՝ գոյատեւելու եւ զարգանալու համար: Նրա խոսքերով՝ այդ հարցերում Հայաստանը միշտ կարող է ակնկալել Լեհաստանի եւ Եվրամիության երկրների աջակցությունը. «Հայաստանը անկախ պետություն է, եւ Լեհաստանը աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը եւ ինքնորոշմանը: Այդ հարցում Հայաստանը կարող է ակնկալել իմ երկրի եւ Եվրամիության աջակցությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930