Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը «պորտից ներքեւ» է հարվածում եւ Սերժ Սարգսյանին հայտարարում պետական դավաճան

Նոյեմբեր 24,2014 15:04

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի մասին խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Արցախի ճանաչման խնդրին անդրադարձավ: Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ ոչ «Ժառանգությունը», ոչ էլ ինքը այլեւս երբեք չեն բարձրացնի այդ հարցը, քանի դեռ չկա լեգիտիմ իշխանություն:

Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մեր խմբակցությունը բազմիցս հանդես է եկել, որ մինչեւ ԵՏՄ անդամակցությունը պարտադիր պետք էր ճանաչել Արցախի Հանրապետությունը: Չճանաչելով մենք թույլ ենք տալիս գալ այստեղ, մեր սահմաններին մոտենալ, Պուտինն էլ ասաց՝ մենք երբեք այստեղից չենք գնացել: Կլինի ժամանակ, ոնց եկել եք, այդպես էլ կգնաք, հարցը դա չէ, բայց մեր սահմանին միայն մենք իրավունք ունենք գործ ունենալու»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԵՏՄ անդամակցության գործընթացն ապազգային է. «Սերժ Սարգսյանի գործունեությունը եղել է ապազգային եւ չի բխել ՀՀ շահերից: Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց պետք է սկսել՝ պետական դավաճանության համար: Այս համաձայնագրի ստորագրումը դիտարկում ենք որպես պետական դավաճանություն»:

Դեռ Զարուհի Փոստանջյանը խոսքը չէր ավարտել, Վարդան Այվազյանը սեղմեց զգուշացման կոճակը եւ կոռեկտության կոչ արեց: Այնուհետեւ տեղից սկսեց միջամտել ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը Սերժ Սարգսյանի թասիբը փորձեց պահել:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ «պորտից ներքեւ հարված չի կարելի անել»:

Զարուհի Փոստանջյանի թիկունքն էլ պահեց Ալեքսանդր Արզումանյանը՝ բղավելով, որ կարծիք արտահայտելը նրա իրավունքն է: Վարդան Այվազյանն ու մյուս ՀՀԿ-ականները հակադարձեցին:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այս պայմանագրին, նույնպես կհամարվեն պետական դավաճաններ:

Հաջորդ ելույթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանինն էր: Մինչ իր ելույթին անդրադառնալը՝ նա ռեպլիկ արեց. «Տխուր կլիներ եւ սպառնալի, եթե 2013-ի ընտրությունների արդյունքում ընտրված լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Պորտից ներքև, ուսից վերև,
    Նույն զրոն է դավադիր նեռ,
    Ճիշտ ես ասում, դու Զարուհի,
    Դավաճանն է ղեկին գահի:
    Դուր չի գա դա ձև որձերին,
    Ոչինչ, մնանք ճշտի գերին:

  2. david says:

    …И  вот  Гаврила  наконец-то
    Костюмчик  с  галстучком  надел,
    И  шляпу  водрузил  на  место,
    И  как  бы  весь  помолодел.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930