Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ պաշտոնյան՝ ալյուրին ֆոլաթթու խառնելու մասին. «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 28,2014 16:10

Կառավարությունը հաստատել է Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծի փաստաթղթերը, որոնց համաձայն ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ՝ մասնավորապես` ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով։

«Ալյուրի աղալու գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը, և այս ծրագրով փորձում ենք հացամթերքների մեջ վերադարձնել աղալու ընթացքում կորած այդ բաղադրիչները։ Իսկ դրանք կորում են այն պարզ պատճառով, որ դրանք տեղակայված են ցորենի հատիկի արտաքին շերտում,իսկ ժամանակակից տեխնոլոգիաները ձգտում են մաքսիմալ ստանալ ամենասպիտակ ձևը հացի՝ էնդոսպերմը»,-ասաց Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլայանը։

Կարծիքներ կան ,որ նման հավելումները կարող են բացասական հետևանքներ ունենալ սպառողի համար,և հանգեցնել լուրջ խնդիրների,ընդհուպ մինչև անպտղության։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930