Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձ պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հակաքաղաքակրթական ընտրության մասին

Դեկտեմբեր 02,2014 20:40

«Քանի դեռ քայլը արված չէ, պետք է սթափեցնես, մարդկանց  օգնես տեսնել երեւույթները քսան տարվա հեռավորությունից»,- ասաց այսօր  ընդդեմ ԵՏՄ-ի Ազգային ժողովի դիմաց ակցիայի մասնակիցներին միացած  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը խորհրդարանում է, եւ առաջիկա օրերին դրա վավերականության քվեարկությունն է լինելու:

Hayrikyan-2

Պարույր Հայրիկյանն այսօր ԱԺ-ի մոտ էր եկել, ինչպես ինքն է ասում՝ պատգամավորներին զգաստացնելու համար. «Որոշել ենք պատգամավորներին ուղերձներ հանձնել: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հայ ժողովրդին հակաքաղաքակրթական ընտրության առջեւ կանգնեցրած Սերժ Սարգսյանը, օգտագործելով հայտնի ու անհայտ բոլոր լծակները, այժմ արդեն փորձում է Հայաստանը ռուսական կայսերապաշտության խաղալիքի վերածելու իր դավադրությանը մասնակից դարձնել Հայաստանի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամներին: Ներկա խորհրդարանը շատ հեռու է իրապես ներկայացուցչական մարմին կոչվելու մակարդակից, բայց փաստ է, որ այժմ Աժ պատգամավորներին է վերապահված հայ ժողովրդին նսեմացնելու կամ վերջնական կործանումից փրկելու մենաշնորհը: Մեր համոզմամբ, այդ քվեարկությունը ունի նաեւ մեկ այլ՝ զուտ մարդկային նշանակություն: ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարեւոր հարցի պատասխանն է տալու՝ այդ քվեարկությանն ինքը մասնակցել է որպես մա՞րդ, թե՞…»:

Ըստ Պարույր Հայրիկյանի այդ պայմանագրի վավերականությանը կողմ, քվեարկող պատգամավորները ազգային դավաճաններ են, իսկ  իրենց ուղերձով համարում է, որ պատգամավորները նախազգուշացված են այդ մասին եւ ապագայում կզրկվեն մեղմացուցիչ հանգամանքներից.«Իսկ որ հայրենիքի դավաճաններին դատարանն է սպասում, կարող եք չկասկածել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչ հայրենիք, ինչ դավաճան, ինչ բան…Պարզապես մութ են բոլոր ճանապարհները , կողմնացույց չունեք և նույն կետին հասնելու համար տարբեր ուղիներ եք ընտրում հենց նույն կետը շրջանցելու համար:Բոլոր ճանապարհներն են տանում դեպի…Կլոր է…Կլոր…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031