Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարների հետ

Դեկտեմբեր 05,2014 11:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի  գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները:

Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել
է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ ԱՄՆ-ում Հայ դատի
գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են
ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի
ներկայիս վիճակը եւ  հնարավոր զարգացումները, տարածաշրջանային ու
միջազգային իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առաջիկա
տարիների համար համագործակցության հիմնական ուղղություններին:
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցը Վաշինգտոն ավարտվել է:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: