Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում». Գագիկ Ծառուկյան. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2014 22:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին:

Հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն ամփոփեցին գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադարձ կատարվեց նաև երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

Հանդիպման շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնեց իր դիրքորոշումն ու տվեց համարժեք գնահատականներ: Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը՝ ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ համաժողովրդական շարժումն օրեցօր նոր թափ է հավաքում. ժողովրդի՝ սպասվածից մեծ ոգևորությունը պարտավորեցնում է չսխալվել և հուսախաբ չանել:

«Ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ արժանապատիվ ապագա. այս նպատակն է, որ յուրաքանչյուր օր համաժողովրդական շարժման շուրջ է համախմբում առավել մեծ թվով քաղաքացիների: Նրանք բոլորն իրենց կյանքում փոփոխություններ են ուզում»,-մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը:

Սկիզբ առած համաժողովրդական շարժումն իր առջև խնդիր է դրել հասնել արմատական փոփոխությունների ու նոր իշխանության ձևավորման: Այդ ճանապարհին ակտիվ մասնակցություն ունենալու վճռականություն են հայտնում ոչ միայն քաղաքական տարբեր ուժեր, անհատներ ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այլև Սփյուռքում բնակվող հարյուր հազարավոր հայեր:

«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, փոխանցե՛ք ժողովրդին, որ իմ հանդեպ ունեցած անվերապահ վստահությունն ու հավատը մինչև վերջ պահպանելու եմ»,-դիմելով թիմակիցներին՝ նշեց կուսակցության ղեկավարը:

«Սա բոլորիս պայքարն է՝ հանուն բարեկեցիկ ապրելու իրավունքի, հանուն Հայաստանի զարգացման»,-իր խոսքն ամփոփեց Գագիկ Ծառուկյանը՝ վստահ լինելով, որ համաժողովրդական շարժումը չի պարտվելու:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Լավ պրծանք, կարող էր էլի բոլորին են դեղին սպիտակ վալանչիկներով բազկաթոռներին նստացներ, թե եդ մենակ Րաֆֆու ու Լևոնի համար էր:

    Հ.Գ. տեսանյութը չեմ նայել, չի էլ հետաքրքրում: հոդվածն էլ դադարեցի կարդալ կեսից, որ զգացի ռեկլամ է; թերթեցի հեղինակին տեսնեմ ով է, հա էլի – ռեկլամ էր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031