Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի լրագրողը հիասթափված է Հասան Ջեմալի հետ հանդիպումից

Դեկտեմբեր 12,2014 11:46 Share

Գերմանական «Tageszeitung» օրաթերթի արտաքին կապերի գլխավոր խմբագիր Բարբարա Օերթելն աշխատանքային այցով գտնվում է Երևանում: Դեկտեմբերի 8-12-ը Երևանի պետական համալսարանում ընթացող «Հայ-գերմանական ժուռնալիստական դպրոց» նախագծի շրջանակներում վերջինս անդրադարձել է գերմանական լրատվամիջոցներում միջազգային կոնֆլիկտների լուսաբանմանը:

Հայաստանի տարածքային խնդիրներին քաջատեղյակ գերմանացի լրագրողը դեկտեմբերի 11-ին ներկա էր Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան` թուրք գրող Հասան Ջեմալի հետ հանդիպմանը, որի ժամանակ ներկայացվեց վերջինիս «1915. Հայոց Ցեղասպանություն» գիրքը:

Արդյոք տեղ կգտնի՞ այս պատմական իրադարձությունը գրեթե 60 000 օրինակով հրատարակվող օրաթերթում, տիկին Օերթելը պատասխանեց. «Ամբողջ ընթացքում ես գրառումներ էի անում: Սակայն հարցն այն է, որ մենք շատ քիչ բան իմացանք գրքի բովանդակության մասին»:

Barbara_Oertel

Բանախոսը բողոքեց անգլերեն թարգմանության հետ կապված տեխնիկական թերություններից, ինչի պատճառով տեքստն այնքան էլ հասանելի չի եղել իր համար: Նա որպես անքաղաքավարություն դիտարկեց հանդիպման ավարտին հաջորդիվ ֆիլմի ցուցադրության պատճառով հանդիսատեսին դահլիճից վտարելը՝ այն դեպքում, երբ բոլորն անհամբեր սպասում էին իրենց հարցերը հեղինակին ուղղելուն: «Կցանկանայի լսել հայ ժողովրդին, հասկանալ նրա մտահոգությունը: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ», – նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չի պատրաստվում լուսաբանել այս թեման, քանի որ հստակ պատկերացում չունի, թե ինչ է մտածում Հասան Ջեմալը հայ-թուրքական հակամարտության կարգավորման շուրջ:

Տեղեկացնենք, որ հանդիպման ընթացքում, ապա նախասրահում հանդիսատեսը դժգոհություն հայտնեց թուրք հեղինակի ելույթի վերաբերյալ, որում վերջինս Ջեմալ փաշայի հետ հաշվեհարդար տեսած հայերի խմբին որակեց որպես «ավազակախումբ»:

«Կե՞ ղծ էր այս ամենը, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, սակայն Թուրքիայի անզիջողականության պայմաններում Ցեղասպանությունից խոսելը արդեն մեծ քայլ է»,- ամփոփեց մեր արտերկրացի հյուրը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031