Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելություն». Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը

Դեկտեմբեր 12,2014 15:28 Share

«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները: Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը: Նման երևույթների չբացահայտման միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է, հետևաբար՝ նման իշխանության պաշտոնաթողությունը օրվա հրամայական է:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031