Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգելու հարցը պետք է որոշվի մինչև մարտ. ТАСС

Դեկտեմբեր 12,2014 17:52 Share

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները երկարաձգելու հարցը պետք է լուծված լինի մարտին, սակայն դրա վերաբերյալ քննարկումները դեռ չեն սկսվել, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող աղբյուրը:

ԵՄ կանոնակարգի համաձայն, եթե 28 երկրները պատժամիջոցների հարցում համաձայնության չգան, նրանց գործողության ժամկետը կավարտվի բնական եղանակով:

«Մարտ ամսին մեկնարկում է անհատական պատժամիջոցները երկարաձգելու ժամկետը: Այդ մասին այսօր շատ երկրներ են մտածում, բայց քննարկումներ դեռ չեն սկսվել», – ասել է աղբյուրը` նշելով, որ շատ բան կախված կլինի այդ ժամանակվա իրավիճակից, – «Այս պահին ԵՄ երկրները հետաքրքրված չեն այդ հարցի քննարկմամբ»:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի խնդրում ԵՄ-ի և Ռուսաստանի տարաձայնությունները չեն խանգարում այլ միջազգային հարցերի շուրջ համագործակցությանը, մասնավորապես` Իրանի և Սիրիայի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031