Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Երանոսյանը ազատամարտիկին հորդորել է արտագաղթել երկրից. նոր մանրամասներ ազատամարտիկի վրա հարձակման մասին. «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 15,2014 17:33

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից այսօր «Առաջին լրատվական»-ը «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստից հետո հետաքրքրվեց, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իր և Մանվել Եղիազարյանի դեմ հարձակումը:

Ի պատասխան՝ Ռազմիկ Պետրոսյանը պատմեց, որ իրեն և Եղիազարյանին իսկապես հյուրասիրության է կանչել գեներալ-մայոր Լյովա Երանոսյանը և խորհուրդ տվել «թողնել-գնալ» երկրից:

«Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք կրկնում՝ մանրամասների խնդիր չկար, ինձ թվում էր՝ դա պատահական արկածախնդիրների գործ է: Ինձ կաշկանդում էին մեր այն ընկերական հարաբերությունները, որի պատճառով ես այդ հրավերն ընդունել էի՝ իսկ ես որպես ընկեր էի հրավիրված, Մանվելն էլ ինձ հետ: Առաջին անգամ եմ բարձրաձայն այս մասին ասում…

Հաց ուտելու ընթացքում խոսակցություններ են եղել՝ նա իշխանական թևն է ներկայացնում, մենք՝ ընդդիմադիր, խոսել ենք երկրի վիճակից, և ես իմ տեսակետներն եմ ներկայացրել: Հետո նա ինձ սկսեց խորհուրդներ տալ, որ ես երկրից գնամ, ես էլ հարցրեցի՝ ինչի՞ համար, խանգարո՞ւմ եմ: Ինձ մոտ այնպիսին տպավորություն էր, որ նա որպես ընկեր էր ինձ խորհուրդ տալիս»,- պատմեց Պետրոսյանը:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031